ԳԳոհար Սարգսյան

Պանելային քննարկում՝ ՀՀ և Վրաստանի կողմից երիտասարդության ոլորտում իրականացվող ծրագրերի և համագործակցության հնարավորությունների վերաբերյալ

Պանելային քննարկում՝ ՀՀ և Վրաստանի կողմից երիտասարդության ոլորտում իրականացվող ծրագրերի և համագործակցության հնարավորությունների վերաբերյալ

Հուլիսի 31-ին ՀՀ Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում անցկացվող հայ-վրացական կրթամշակութային երիտասարդական ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ պանելային քննարկում` Հայաստանի և Վրաստանի կողմից երիտասարդության ոլորտում վարվող քաղաքականության, իրականացվող ծրագրերի և համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Տարիել Գուգավան, ՀՀ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն։

Իր ելույթում ՀՀ դեսպանն ընդգծեց երիտասարդության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև փոխգործակցության առանցքային նշանակությունը երկու երկրների միջև միջհասարակական կապերի ամրապնդման հարցում և կարևորեց այս ուղղությամբ հետևողական քայլերի ձեռնարկումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում