ՄՄարիամ Մխիթարյան

Հունգարիան արգելափակել է Վենեսուելայի վերաբերյալ ԵՄ հայտարարությունը. Politico

Հունգարիան արգելափակել է Վենեսուելայի վերաբերյալ ԵՄ հայտարարությունը. Politico

Հունգարիան արգելափակել է ԵՄ երկրների համատեղ հայտարարությունը, որում խոսվում էր Վենեսուելայի նախագահի ընտրության «բազմաթիվ թերությունների և խախտումների մասին»։ Այդ մասին հայտնել է Politico-ն՝ վկայակոչելով անանուն եվրոպացի պաշտոնյաներին:

Ըստ պարբերականի՝ երկուշաբթի ԵՄ երկրները ցանկացել են համատեղ հայտարարություն հրապարակել Վենեսուելայի ընտրության արդյունքների վերաբերյալ, սակայն Հունգարիան վետո է կիրառել փաստաթղթի ընդունման նկատմամբ։ Արդյունքում՝ տեքստն իր անունից հրապարակել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Քանի դեռ քվեարկության արձանագրությունները չեն հրապարակվել և չեն ստուգվել, ընտրությունների հայտարարված արդյունքները չեն կարող ճանաչվել»,- ասել է նա։

Վենեսուելայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ կիրակի տեղի ունեցած նախագահի ընտրությունում հաղթել է ներկա նախագահ Նիկոլաս Մադուրոն՝ ստանալով ձայների 51,2%-ը։ Ընդդիմությունը վստահ է, որ իր թեկնածու Էդմունդո Գոնսալես Ուրուտիան իրականում հաղթել է մեծ տարբերությամբ։ Մադուրոյի հաղթանակը ճանաչել են Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և Սերբիան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում