ԼԼիլիթ Ասատրյան

Արայիկ Հարությունյանը Երևանի բուսաբանական այգում ծանոթացել է «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքներին

Արայիկ Հարությունյանը Երևանի բուսաբանական այգում ծանոթացել է «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքներին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի՝ ծանոթացել «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքների ընթացքին:

Աշխատակազմի ղեկավարին ուղեկցել են Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, այլ պատասխանատուներ:

Զեկուցվել է, որ արդեն իսկ իրականացվել են բետոնե ցանկապատի, բազալտե եզրաքարերի տեղադրման, ճեմուղիների նախապատրաստման, լուսավորության հենասյուների տեղադրման, արհեստական լճակի բետոնե հարթեցնող շերտի, ընդհանուր ոռոգման համակարգի անցկացման աշխատանքներ և այլն:

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է պատասխանատուներին առանձնակի ուշադրություն դարձնել շինարարական աշխատանքների որակին և պահպանել նախատեսված ժամանակացույցը, պատշաճ կերպով լուծել ընթացքում առաջացած հարցերը և պարբերաբար զեկուցել կատարված աշխատանքների մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում