ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիային դժվար կլինի ձեռնարկել ՇՀԿ-ին անդամակցությունը. Ջեյմս Օ՛Բրայեն

Թուրքիային դժվար կլինի ձեռնարկել  ՇՀԿ-ին անդամակցությունը. Ջեյմս Օ՛Բրայեն

Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն դժվարությամբ կընդունեն Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնալու՝ Թուրքիայի որոշումը, եթե Անկարան որոշի դիմել այդ քայլին։ Հայտարարել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը։ «Թուրքիան շատ հետաքրքիր դաշնակից է։ Այս պահին մենք իսկապես արդյունավետ համագործակցում ենք մի շարք ոլորտներում, և նման քայլը դժվար կլինի ձեռնարկել»,- ասել է նա:

Ավելի վաղ Էրդողանը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Անկարան, որը ներկայում դիտորդի կարգավիճակ ունի ՇՀԿ-ում, մտադիր է դառնալ կազմակերպության լիիրավ անդամ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել է, որ Կրեմլը տեղյակ է ՇՀԿ-ին միանալու՝ Թուրքիայի ցանկությանը, սակայն նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին հակասում է կազմակերպության հիմնարար փաստաթղթերին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում