ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելական հարվածի հետևանքով Բեյրութում վիրավորվել է ավելի քան 70 մարդ

Իսրայելական հարվածի հետևանքով Բեյրութում վիրավորվել է ավելի քան 70 մարդ

Բեյրութի հարավային արվարձաններին իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, ևս 74-ը վիրավորվել են, փլատակներում անհետ կորածների որոնումները շարունակվում են: Այդ մասին հայտնել է  Լիբանանի առողջապահության նախարարությունը։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը  հաղորդել էր, որ հարվածել է լիբանանյան արմատական ​​շիա «Հեզբոլլահ» շարժման հրամանատարին, որը, ըստ Իսրայելի, պատասխանատու է մի քանի օր առաջ Գոլանի բարձունքների գնդակոծման համար, ինչի հետևանքով զոհվել էր 12 մարդ:

Լիբանանի հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ժանին Հենիս-Պլասխարտը հուլիսի 30-ին խոր մտահոգություն է հայտնել Բեյրութի «խիտ բնակեցված» արվարձանին իսրայելական հարվածի առիթով, որը «հանգեցրել է բազմաթիվ քաղաքացիական զոհերի»:

Պաշտոնյան նշել է, որ Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտության «ռազմական լուծում չկա», և կոչ է արել մարտերը դադարեցնելու համար ընտրել «դիվանագիտական ​​ուղիներ»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում