Ադրբեջանի շուկայում Իրանը չի կարող մրցել Թուրքիայի և Իսրայելի հետ․ Ֆեքրի

Ադրբեջանի շուկայում Իրանը չի կարող մրցել Թուրքիայի և Իսրայելի հետ․ Ֆեքրի

Իրանի և Ադրբեջանի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Մեհրան Ֆեքրին՝ անդրադառնալով Իրան-Ադրբեջան առևտրային հարաբերություններին, ընդգծել է, որ թեև երկու երկրների քաղաքական հարաբերությունները կայունացել են, սակայն դա չի ազդել առևտրային հարաբերությունների զարգացման վրա:

Պաշտոնյան շեշտել է, որ Ադրբեջանի շուկան գրավել է Թուրքիան, և Բաքուն ավելի շատ Թուրքիայի հետ է համագործակցում:

«Քանի դեռ Ադրբեջանի հետ Իրանի առևտրում մաքսատուրքերը չեն նվազեցվել, Իրանը չի կարող ադրբեջանական շուկայում մրցել Թուրքիայի հետ: Թուրքիայից բացի՝ Իսրայելը ևս մեծ ներկայություն ունի Ադրբեջանի շուկայում»,- ընդգծել է Ֆեքրին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում