ԳԳոհար Սարգսյան

ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը Պիեռ Ջանիկ Մանիսյանին հանձնել է ԱԳՆ երկրորդ աստիճանի պատվո մեդալ

ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը Պիեռ Ջանիկ Մանիսյանին հանձնել է ԱԳՆ երկրորդ աստիճանի պատվո մեդալ

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» (SPFA) հումանիտար կազմակերպության նախագահ Պիեռ Ջանիկ Մանիսյանին և «SPFA»-ի երևանյան մասնաճյուղի անձնակազմին:

 

Հանդիպման շրջանակներում ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը Պիեռ Ջանիկ Մանիսյանին հանձնել է արտաքին գործերի նախարարության երկրորդ աստիճանի պատվո մեդալ, որը վերջինիս շնորհվել է ՀՀ ԱԳ նախարարի հրամանով՝ Հայաստանում ֆրանկոֆոնիայի տարածման գործում մեծ ավանդ ունենալու համար:

 

ԱԳՆ գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Ջանիկ Մանիսյանին` ՀՀ անկախությունից ի վեր Հայաստանում ծավալած հումանիտար գործունեության, ինչպես նաև ֆրանսերենի տարածման ու ամրապնդման հարցում գործադրած ջանքերի համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում