Եվրահանձնաժողովը Հունգարիայից խնդրել է պարզաբանել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար վիզային ռեժիմի դյուրացման որոշումը

Եվրահանձնաժողովը Հունգարիայից խնդրել է պարզաբանել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար վիզային ռեժիմի դյուրացման որոշումը

Եվրահանձնաժողովը Հունգարիայից խնդրել է պարզաբանել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ որոշումը: Կառույցի ներկայացուցիչ Անիտա Հիփերը հայտարարել է՝ հարկավոր է հասկանալ՝ արդյոք այն համապատասխանո՞ւմ է ԵՄ չափանիշներին:

«Մեր քաղաքականությունը հետևյալն է. Ռուսաստանը սպառնալիք է ԵՄ-ի անվտանգությանը, հետևաբար կառույցի անդամները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները՝ ապահովելու Միության և Շենգենյան գոտու անվտանգությունը»,- նշել է պաշտոնյան։

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ գրել էին, որ Բուդապեշտը պարզեցրել է երկիր Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների մուտքի պայմանները՝ ընդգրկելով նրանց այսպես կոչված «ազգային քարտ» ծրագրում: Դրա համաձայն՝ ծրագրի մասնակիցները կարող են աշխատանք գտնել ցանկացած ոլորտում և Հունգարիա տեղափոխել իրենց ընտանիքները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում