ԼԼուսինե Մուրադյան

Եվրոպական խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին և ողջունել ՀՀ-ի՝ ԵՄ հետ հարաբերություններն ընդլայնելու ցանկությունը

Եվրոպական խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին և ողջունել ՀՀ-ի՝ ԵՄ հետ հարաբերություններն ընդլայնելու ցանկությունը

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին և ողջունել Հայաստանի՝ ԵՄ հետ հարաբերություններն ընդլայնելու ցանկությունը:

 

«Հարգելի՛ պարոն Սիմոնյան,
 

Շնորհակալ եմ Եվրոպական խորհրդարանի նախագահի պաշտոնում իմ ընտրվելու կապակցությամբ 2024 թվականի հուլիսի 16-ի Ձեր շնորհավորական նամակի համար: Իմ լիազորությունն ու պատասխանատվությունն է շարունակել ղեկավարել եվրոպական այս կառույցը:

 

Եվրախորհրդարանն ընդունում և ողջունում է այն փաստը, որ Հայաստանը վճռականորեն ընդգծել է Եվրոպական միության հետ հարաբերություններն ընդլայնելու և դրանց առաջնահերթություն տալու իր ցանկությունը: ԵՄ-Հայաստան գործընկերության համաձայնեցված նոր օրակարգը, ինչպես նաև Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը մեր ընդլայնված հարաբերությունների վառ ապացույցն են:

 

Հուսով եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հնարավորություն կունենա վերսկսել համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների հարցերով Եվրոպական խորհրդարանի պատվիրակության հետ` վերջինիս առաջիկա հիմնադիր ժողովից հետո, երբ նորընտիր պատգամավորները կստանձնեն իրենց պաշտոնները: Վստահ եմ, որ սա առանցքային հարթակ կապահովի միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման համար»,- ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ուղղված նամակում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Ռոբերտա Մեցոլան: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում