ԳԳոհար Սարգսյան

Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին. կան տուժածներ

Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին. կան տուժածներ

 

Հուլիսի 29-ին՝ ժամը 15:11-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ «Սատանի կամուրջի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա. կան տուժածներ:

 

ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին բախվել են Mercedes-Benz (վարորդ՝ Կ. Մ., ծնված 1963 թ․) և VAZ (վարորդ` Ա. Ա., ծնված 1963 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Մ.Ա.-ին (ծնված 1960 թ.) դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը. վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

 

Շտապօգնության աշխատակիցները Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում