ԴԴավիթ Մուրադյան

Ճապոնիայի խորհրդարանի պատգամավորի այցը Մոսկվա առաջացրել է Տոկիոյի սուր քննադատությունը

Ճապոնիայի խորհրդարանի պատգամավորի այցը Մոսկվա առաջացրել է Տոկիոյի սուր քննադատությունը

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոշիմաշա Հայաշին տեղեկացրել է, որ խորհրդարանի պատգամավոր Մունեո Սուձուկիի այցը ՌԴ եղել է անօրինական: 

Սուձուկին այցելել է Մոսկվա՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում առևտրային կապերի բարելավման թեմայով հանդիպմանը մասնակցելու նպատակով: 

Այդ լուրից քիչ անց Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոշիմաշա Հայաշին տեղեկացրել է, որ պատգամավորի այցն անօրինական է: Ավելին` նա ճապոնացիներին հորդորել է ձեռնպահ մնալ Ռուսաստան մեկնելուց: Պաշտոնյան նաև ավելացրել է, որ Ճապոնիան շարունակում է աջակցել Ուկրաինային՝ հայտնել են ճապոնական լրատվամիջոցները: 

Սուձուկիի հետ հանդիպան ժամանակ Մոսկվան նշել է, որ Ճապոնական կողմի դիրքորոշումը խնդիր է, և առայժմ նրանք պատրաստ չեն բանակցություններ վարել: «Ես եկել եմ Ռուսաստան, որովհետև հասկացել եմ այս պահի քննարկման կարևորությունը»,- նշել է  պատգամավորը՝ բացատրելով իր այցը:  

«Դժբախտաբար, Ճապոնիայի կառավարությունը համերաշխ է Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական երկրների հետ, և դա չի կարող չազդել երկկողմ հարաբերությունների վրա»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: 

2022 թվականից մինչև հիմա Մունեո Սուձուկին մեկ անգամ արդեն այցելել է Մոսկվա, ինչի պատճառով արժանացել է Ճապոնիայի կառավարության քննադատությանը: 

Հեղինակ՝ Նարե Գրիգորյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում