ՔՔրիստինե Ոսկանյան

Անցկացվել է Հայաստանի պարասպորտի 20-րդ հանրապետական փառատոնը

Անցկացվել է Հայաստանի պարասպորտի 20-րդ հանրապետական փառատոնը

Երևանի  օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում հուլիսի 23-24-ը անցկացվել է Հայաստանի պարասպորտի 20-րդ հանրապետական փառատոնը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Միջոցառումը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ էր՝ ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և  Երևան քաղաքի օլիմպիական  հերթափոխի մարզական քոլեջի հետ համատեղ: 

Հայաստանի տարբեր մարզերից ժամանած շուրջ 120 մարզիկներ են պայքարել չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար։ Մրցումներն անցկացվել են անվասայլակով բասկետբոլ, սայլակավազք, շախմատ, բոչիա, ծանրամարտ, սեղանի թենիս և շոու դաուն մարզաձևերում։ Մրցանակակիրների թվում էին նաև ԼՂՀ-ից տեղահանված անձինք: Հաղթողներն արժանացել են դրամական պարգևների: Նախաձեռնությունը մեծ խթան կհանդիսանա, որ միջոցառման մասնակիցները շարունակեն զբաղվել սպորտով և էլ ավելի մեծ նվաճումների ձգտեն:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում