ԼԼիլիթ Ասատրյան

Հրդեհ կայծակի հետևանքով

Հրդեհ կայծակի հետևանքով

Հուլիսի 28-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Երանոս» տեղամասի հատվածում ծուխ է նկատվում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայծակի հետևանքով. այրվում է ծառ:

 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։16-ին, մարվել՝ 17։46-ին, մասամբ այրվել է 1 գիհու ծառ:
 

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի Էկոպարեկային ծառայության 9 աշխատակից, 4 փրկարարական ծառայող և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից 1 աշխատակից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում