Նեթանյահուն հանդիպել է Թրամփի հետ

Նեթանյահուն հանդիպել է Թրամփի հետ

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում ընդունել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին: Reuters-ը գրում է՝ այս հանդիպումը վկայում է, որ Թրամփը և Նեթանյահուն փորձում են հարթել իրենց հարաբերություններում առկա լարվածությունը, որն առաջացել էր, երբ Նեթանյահուն շնորհավորել էր Ջո Բայդենին 2020 թվականի նախագահի ընտրությունում հաղթելու կապակցությամբ: Թրամփը նաև վերջերս քննադատել է Նեթանյահուին՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընթացքում անվտանգության ապահովման հարցերում ձախողումների համար:

Ֆլորիդայում հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել է՝ ոչ մի նախագահ Իսրայելի համար այնքան բան չի արել, որքան ինքը: Նեթանյահուն էլ հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի հրադադարի և Համասի գերեվարած անձանց վերադարձնելու մասին գործարք կնքել:

Թրամփի հետ հանդիպելուց առաջ Նեթանյահուն Միացյալ Նահանգներում բանակցություններ է վարել նաև ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի և փոխնախագահ, դեմոկրատների կողմից նախագահի հավանական թեկնածու Քամալա Հարիսի հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում