ԳԳոհար Սարգսյան

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված 1 ամսով փակ են լինելու Բաբայան փողոցից հարակից փողոցներ տանող ճանապարհահատվածները

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված 1 ամսով փակ են լինելու Բաբայան փողոցից հարակից փողոցներ տանող ճանապարհահատվածները

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ը, 1-ին փուլով փակ է լինելու Բաբայան փողոցի՝ Բաբայան փողոց - Ազատության պողոտա խաչմերուկից մինչև Բաբայան փողոց - Ուլնեցու փողոցի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը, իսկ 2-րդ փուլով միակողմանի փակ է լինելու Բաբայան փողոցի՝ Բաբայան փողոց  - Ազատության պողոտա խաչմերուկից դեպի Ռիգայի փողոց տանող ճանապարհահատվածը, որտեղ երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղություն երթևեկելի մեկ գոտու հաշվին:

Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում