Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Գազայի հատվածում հրադադարի հաստատման հարցեր

Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Գազայի հատվածում հրադադարի հաստատման հարցեր

ԱՄՆ նախագահն ընդունել է Իսրայելի վարչապետին: Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ Ջո Բայդենը և Բենիամին Նեթանյահուն մանրամասն քննարկել են Գազայի հատվածում զարգացումները,  հրադադարի հաստատման և գերիներին վերադարձնելու շուրջ բանակցությունները։

Բայդենն ընդգծել է առկա խնդիրները լուծելու, հրադադարի գործարքը հնարավորինս շուտ վերջնականացնելու և տևական խաղաղության հասնելու անհրաժեշտությունը։

ԱՄՆ նախագահն անդրադարձել է նաև Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամին, շեշտել՝ հումանիտար օգնության հոսքերի խոչընդոտները պետք է վերացվեն, ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական անձանց պաշտպանությունը պետք է առաջնահերթություն լինի:

Բայդենը նաև վերահաստատել է Միացյալ Նահանգների հավատարմությունն Իսրայելի անվտանգությանը, Իրանից, ՀԱՄԱՍ-ից, «Հեզբոլլահից» և հութիներից բխող բոլոր սպառնալիքներից պաշտպանությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում