ԼԼիլիթ Ասատրյան

Ստեղծվել է նոր հարթակ դյուրին ընթացակարգով Գերմանիայում երկարաժամկետ կացության վիզայի համար

Ստեղծվել է նոր հարթակ դյուրին ընթացակարգով Գերմանիայում երկարաժամկետ կացության վիզայի համար

Auslandsportal նոր հարթակը հնարավորություն է տալիս դյուրին և ապահով ընթացակարգով դիմել Գերմանիա մուտք գործելու և Գերմանիայում Ձեր երկարաժամկետ կացության վիզայի համար։ Այդ մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից: 

 

«Վիզայի համար դիմելը Auslandsportal հարթակում՝ առցանց, հեշտ ու ապահով:
 
Առցանց լրացրեք Ձեր դիմումը և հանձնեք Երևանում Գերմանիայի դեսպանությանը՝ դիմումի լիարժեքությունը նախապես ստուգելու համար։ Այդպես Դուք առանց սպասելացուցակում նախնական գրանցման կարող եք լավագույնս նախապատրաստվել դեսպանությունում կայանալիք արագացված անձնական հարցազրույցին, որի ընթացքում կներկայացնեք Ձեր բիոմետրիկ տվյալները (մատնահետք և լուսանկար)։
 
Ներկայիս պիլոտային փուլում հասանելի են միայն երկարաժամկետ կացության համար տրվող որոշակի վիզայի տեսակների (այսպես կոչված Ազգային վիզաների) համար առցանց դիմելու հնարավորությունները։ Վիզայի մյուս տեսակների, հատկապես Շանս-քարտի համար առցանց դիմելու հնարավորությունները կհաջորդեն քայլ առ քայլ։
 

Հղումը․ https://digital.diplo.de/visa»,- նշված  է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում