ԼԼիլիթ Ասատրյան

Փրկարարները Կապանում մաքրել են երթևեկությանը խոչընդոտող ժայռաբեկորները

Փրկարարները Կապանում մաքրել են երթևեկությանը խոչընդոտող ժայռաբեկորները

Հուլիսի 25-ին` ժամը 10:37-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Դավիթ-Բեկ թաղամասի թիվ 8 շենքի hետնամասում մոտակա ժայռից տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

 
 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում՝ մոտ 3 խմ, ինչի հետևանքով շենքի hետնամասի ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

 

Փրկարարները սահմանազատել են տարածքը, մաքրել ճանապարհին թափված և երթևեկությանը խոչընդոտող քարերը, իսկ ամբողջովին մաքրելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում