ԱԱսպրամ Սարատիկյան

Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2024-ի շրջանավարտների հանդիսավոր միջոցառումը

Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2024-ի շրջանավարտների հանդիսավոր միջոցառումը

Հուլիսի 24-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2024 թվականի շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը, բարձրաստիճան զինվորականներ և այլք։

Հանդիսավոր արարողության շրջանակում բակալավրի կրթական ծրագրով ուսուցում ստացած ակադեմիայի շրջանավարտներին և մեկամյա սպայական դասընթացների

ունկնդիրներին հանձնվել են ավարտական փաստաթղթերն ու խորհրդանշական սպայական դաշույնները։

Շնորհավորելով շրջանավարտներին ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ՝ ելույթ ունեցողները կարևորել են ուսյալ և ամրակազմ սպայի դերը զինված ուժերում, նրանց մաղթել բարի ու արգասաբեր ծառայություն։

Միջոցառման ավարտին շրջանավարտները հրաժեշտ են տվել ակադեմիայի դրոշին և անցել հանդիսավոր երթով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում