ԼԼուսինե Մուրադյան

ՏԿԵ նախարարը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են համայնքային ենթակառուցվածքների զարգացման հարցեր

ՏԿԵ նախարարը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են համայնքային ենթակառուցվածքների զարգացման հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

 

Նախարարը ողջունել է տիկին Ժակոբին և շնորհավորել նշանակման կապակցությամբ։ Սանոսյանն ընդգծել է, որ ՄԱԿ-ի հետ համատեղ մի շարք կարևոր ծրագրեր են իրականացվում, և հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի։

 

Ֆղանսուազ Ժակոբը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար։ Տիկին Ժակոբը կարևորել է հատկապես աղետների ռիսկերի կրճատման ուղղությամբ տարվող աշխատանքը՝ ընդգծելով, որ դա իրենց հիմնական ուղղությունն է լինելու առաջիկայում։

 

Հանդիպման ժամանակ քննարկվել են համայնքային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ հարցեր։
 
Նախարար Սանոսյանը կարևորել է համայնքային ենթակառուցվածքների զարգացումը՝ որպես համայնքներում բնակչության բարեկեցիկ կյանքի ապահովման կարևոր նախադրյալ։ Կարևորվել է նաև ջրային համակարգերում առկա խնդիրների վերհանումը՝ հատկապես համայնքային մակարդակում։

 

Նախարարի խոսքով՝ և՛ ջրային, և՛ աղբահանության ոլորտներում պետական տարբեր ծրագրեր իրականացվում են, բայց կարևոր է նաև համայնքային մակարդակում ծրագրերի իրականացումը։

 

Երկուստեք ընդգծվել է սահմանամերձ համայնքներում ծրագրեր իրականացնելու կարևորությունը։

 

Քննարկվել են մի շարք այլ հարցեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում