Ադրբեջանը հրավեր չի ուղարկել ԵԽԽՎ-ին՝ դիտարկելու սեպտեմբերի 1-ին կայանալիք արտահերթ ընտրությունները

Ադրբեջանը հրավեր չի ուղարկել ԵԽԽՎ-ին՝ դիտարկելու սեպտեմբերի 1-ին կայանալիք արտահերթ ընտրությունները

Ադրբեջանը հրավեր չի ուղարկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ)՝ դիտարկելու սեպտեմբերի 1-ին կայանալիք Միլի Մեջլիսի արտահերթ ընտրությունը: Այդ մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։

Նշվում է, թե ԵԽԽՎ հրավեր չուղարկելու հիմնական պատճառը այն է, որ Եվրոպայի խորհուրդը, իբր, կանխակալ վերաբերմունք ունի Ադրբեջանի նկատմամբ:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Ադրբեջանի պատվիրակությունը վեհաժողովի նիստում հայտարարել էր ԵԽԽՎ-ում իր փոխգործակցությունը և ներկայությունը դադարեցնելու որոշման մասին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում