ԴԴավիթ Մուրադյան

Պաղեստինյան կուսակցությունները միասնության համաձայնագիր են ստորագրել Պեկինում

Պաղեստինյան կուսակցությունները միասնության համաձայնագիր են ստորագրել Պեկինում

Պաղեստինի ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ կուսակցությունները միասնության և հարաբերությունների ամրապնդման համաձայնագիր են ստորագրել Պեկինում: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի պետական հեռուստաընկերությանը: 

Ըստ Չինաստանի արտգործնախարարության՝ այդպիսի որոշում կայացվել է Իսրայելի և ՀԱՄԱՍ կուսակցության միջև 2023 թ. հոկտեմբերի 7-ից ընթացող պատերազմի ֆոնին: Չինաստանի արտգործնախարար Վան Ին նշել է, որ փաստաթուղթն ուղղված է կարգավորելու իրավիճակը Գազայի հատվածում: Կողմերը որպես վերջնանպատակ են հայտարարել ՄԱԿ-ի բանաձևերի հիման վրա Պաղեստին անկախ պետության հաստատումը:

«Գլխավոր նպատակն է ստեղծել ազգային հաշտեցման ժամանակավոր կառավարություն Պաղեստինում»,- ավելացրել է Վան Ին:

Հիշեցնենք, որ ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ կուսակցությունների միջև հակասությունները սկիզբ են առել 1948 թվականին՝ պաղեստինյան տարածքների հանդեպ վերահսկողության պատճառով: 2006 թ. խորհրդարանի ընտրությունից հետո ՀԱՄԱՍ-ը դարձել է Գազայի հատվածի միակ կառավարող ուժը: 

Հեղինակ՝ Նարե Գրիգորյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում