ԳԳոհար Սարգսյան

Անհամբերությամբ եմ սպասում գործընկերության հետագա ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների շարունակությանը․ Արարատ Միրզոյանը՝ Էստոնիայի ԱԳ նախարարին

Անհամբերությամբ եմ սպասում գործընկերության հետագա ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների շարունակությանը․ Արարատ Միրզոյանը՝ Էստոնիայի ԱԳ նախարարին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերընտրվելու առթիվ շնորհավորել է Էստոնիայի իր գործընկերոջը՝ Մարգուս Ցահկնային։ X-ի իր էջում Միրզոյանը գրել է․

«Թանկագին ընկեր և գործընկեր Մարգուս Ցահկնա, շնորհավորում եմ ԱԳ նախարարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Բարձր գնահատելով արդեն իսկ հաստատված ամուր կապերը՝ անհամբերությամբ եմ սպասում համատեղ ջանքերի, ՀՀ և Էստոնիայի միջև գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ նախաձեռնությունների և ԵՄ հետ փոխգործակցության շարունակությանը»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում