ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ որոշ երկրներ կոչ են արել վերանայել համայնքի քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ. FT

ԵՄ որոշ երկրներ կոչ են արել վերանայել համայնքի քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ. FT

Եվրամիության ութ երկիր կոչ է արել վերանայել Սիրիայի հանդեպ համայնքի քաղաքականությունը և քննարկել արաբական երկրի կառավարության հետ ավելի սերտ համագործակցությունը: Այդ մասին հայտնում է Financial Times-ը։

«Մենք ձգտում ենք ավելի ակտիվ, պրագմատիկ և արդյունքների վրա հիմնված քաղաքականություն վարել Սիրիայի նկատմամբ, ինչը մեզ թույլ կտա ամրապնդել քաղաքական ազդեցությունը և մեծացնել մարդասիրական օգնության արդյունավետությունն այդ երկրում»,- պարբերականը մեջբերում է ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին ուղղված նամակի տեքստը, որը ստորագրել են Ավստրիայի, Հունաստանի, Իտալիայի, Կիպրոսի, Սլովակիայի, Սլովենիայի, Խորվաթիայի և Չեխիայի արտգործնախարարները։

Մեկ այլ փաստաթղթում նախարարներն առաջարկել են ստեղծել Սիրիայի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոն, որը կապեր կհաստատի ոչ միայն սիրիացի քաղաքական գործիչների, այլև տարածաշրջանի մյուս երկրների հետ։ Բացի այդ, արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները կոչ են արել քննարկել Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցների ռեժիմը՝ նշելով, որ բանկային գործունեության չափից ավելի հսկողությունը բացասական հետևանքներ է ունենում Սիրիայի բնակչության համար։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում