ԼԼուսինե Մուրադյան

Երևանը պատրաստ է այդ այգիները վերականգնել և հետևել, որպեսզի մնան կանաչ. Ավինյանի կոչը՝ չխնամված այգիների վարձակալներին

Երևանը պատրաստ է այդ այգիները վերականգնել և հետևել, որպեսզի մնան կանաչ. Ավինյանի կոչը՝  չխնամված այգիների վարձակալներին

Բոլոր այն տեղերում, որտեղ պայմանագրային պարտավորությունները չեն կատարվում, այսինքն՝ այգիները չեն խնամվում, մենք պետք է լուծենք պայմանագրերը: Երևան քաղաքը պատրաստ է այդ այգիները վերականգնել և հետևել, որպեսզի դրանք մնան կանաչ: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի այգիների խնդրին, որոնք վարձակալների անգործության պատճառով չեն խնամվում։

«Ինչ վերաբերում է այգիներին, որոնք անմխիթար վիճակում են, որոնք չեն խնամվում, ես կոչ եմ անում բոլոր վարձակալներին՝ իրենց կամքով գան, լուծեն պայմանագրերը, որովհետև վաղ թե ուշ դա տեղի ունենալու, և մենք մեր առաջ դրված խնդիրը լուծելու ենք, ուղղակի շատ ավելի ցավոտ, երկար և այդ այգիներն ավելի երկար ժամանակ չխնամված պահելով»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե խոսքը հանրային տարածքների ու հանրային շահի մասին է, չի կարող իրավական այլ հիմնավորում լինել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում