ՄՄարիամ Մխիթարյան

Բելգիա-Իսրայել ֆուտբոլային հանդիպումը անվտանգության նկատառումներից ելնելով տեղափոխվել է Հունգարիա

Բելգիա-Իսրայել ֆուտբոլային հանդիպումը անվտանգության նկատառումներից ելնելով տեղափոխվել է Հունգարիա

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի շրջանակում Բելգիայի և Իսրայելի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին՝ Հունգարիայի Դեբրեցեն քաղաքի «Նագյերդեյի» մարզադաշտում։ Հանդիպումը կանցկացվի փակ դռների հետևում, այսինքն՝  տոմսեր չեն վաճառվի։ Այդ մասին հայտարարել է Բելգիայի ֆուտբոլի ասոցիացիան:

Ի սկզբանե նախատեսված էր, որ խաղը կայանալու է Բրյուսելում՝ Բոդուեն թագավորի մարզադաշտում։ Սակայն Բրյուսելի իշխանությունները հրաժարվել են այդ «շատ ռիսկային հանդիպումն» անցկացնել Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև շարունակվող պատերազմի ֆոնին: Քաղաքապետարանը մտահոգություն է հայտնել, որ մարզական միջոցառումը բողոքի ցույցեր կառաջացնի, որոնք կարող են վերածվել անկարգությունների:

Խաղն իրենց մարզադաշտերում անցկացնելու առաջարկը մերժել են նաև Բելգիայի մի շարք այլ քաղաքների իշխանություններ՝ կրկին պատճառաբանելով անվտանգության նկատառումները: ՈՒԵՖԱ-ի միջնորդությամբ պայմանավորվել են հանդիպումն անցկացնել Հունգարիայում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում