ԳԳոհար Սարգսյան

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորից․ նա հոսպիտալացվել է

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորից․ նա հոսպիտալացվել է

Հուլիսի 21-ին՝ ժամը 21:27-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնու ձորում գտնվող ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը՝ ստանալով մարմնական վնասվածքներ. քաղաքացուն ձորից դուրս բերելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները Ս. Զ.-ին (ծնված 1983 թ.) դուրս են բերել ձորից (մոտ 10 մետր) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում