ԿԿարմեն Ղուկասյան

Բիլ և Հիլարի Քլինթոնները ԱՄՆ նախագահի պաշտոնում աջակցություն են հայտնել փոխնախագահ Հարիսի թեկնածությանը

Բիլ և Հիլարի Քլինթոնները ԱՄՆ նախագահի պաշտոնում աջակցություն են հայտնել փոխնախագահ Հարիսի թեկնածությանը

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և կինը՝ Հիլարի Քլինթոնը, աջակցում են նախագահի պաշտոնում ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությանը:

Այս մասին նշված է Բիլ և Հիլարի Քլինթոնների հայտարարության մեջ, որը Բիլ Քլինթոնը հրապարակել է X-ի իր միկրոբլոգում:

«Մեզ համար մեծ պատիվ է միանալ նախագահին և աջակցություն հայտնել փոխնախագահ Հարիսին, և մենք կանենք հնարավորը նրան աջակցելու համար:

Մենք շատ վերելքներ ու վայրէջքներ ենք ունեցել, բայց ոչինչ մեզ չի ստիպել ավելի անհանգստանալ մեր երկրի համար, որքան Թրամփի երկրորդ ժամկետի սպառնալիքը: Հիմա ճիշտ ժամանակն է բոլոր միջոցներով պայքարել, որպեսզի Քամալա Հարիսն ընտրվի:

Սրանից է կախված Ամերիկայի ապագան»,- ասված է ԱՄՆ նախկին նախագահի և նախկին պետքարտուղարի համատեղ հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական ընտրարշավից:

Տարբեր հարցումների համաձայն՝ Բայդենը պարտվել էր հանրապետական Թրամփին նախընտրական բանավեճում:

Այդ ֆոնին ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները սկսեցին ակտիվորեն կոչ անել առաջադրել մեկ այլ թեկնածուի: Դեմոկրատների հավանական այլընտրանքային թեկնածուն փոխնախագահ Հարիսն է: 

ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում