ԼԼիլիթ Ասատրյան

Հրդեհ՝ Արտաշատի Երևանյան փողոցի շենքերից մեկում. 4 քաղաքացի տարհանվել է

Հրդեհ՝ Արտաշատի Երևանյան փողոցի շենքերից մեկում. 4 քաղաքացի տարհանվել է

Հուլիսի 19-ին՝ ժամը 12:23-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:
 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանում. տարհանվել է 4 քաղաքացի:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։25-ին, մարվել՝ 13։54-ին: Այրվել են գույքը, մանրահատակը և կենցաղային տեխնիկան՝ մասնակի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում