ԼԼուսինե Մուրադյան

Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի վայրում այս պահին իրականացվում են քննչական գործողություններ

Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի վայրում այս պահին իրականացվում են քննչական գործողություններ

Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի վայրում այս պահին իրականացվում են քննչական գործողություններ: Այդ մասին ուղիղ եթերում հայտնեց դեպքի վայրում աշխատող «Լուրերի» թղթակից Տաթև Խաչատրյանը:

Տարածքը սահմանազատված է: Տեղում գործողություններ են իրականացնում Քննչական կոմիտեի աշխատակիցներ, փրկարարներ: Տեղում են նաև ՊՆ ներկայացուցիչներ:

Վթարված ինքնաթիռի հետևանքով զոհերի անունները դեռ չեն հրապարակվել:

Ավելի վաղ ՆԳՆ ՓԾ-ից հայտնել էին, որ հուլիսի 19-ին՝ ժամը 09։30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ուսումնամարզական ինքնաթիռ է վթարվել: Ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում