Ֆինլանդիայի նախագահը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

Ֆինլանդիայի նախագահը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը Մեծ Բրիտանիայում եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ԵԱՀԿ-ում Հելսինկիի առաջիկա նախագահությունը:

«Ի թիվս այլ թեմաների՝ մենք քննարկեցինք եվրոպական անվտանգությունը, Ուկրաինան, տարածաշրջանային խնդիրները և ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի առաջիկա նախագահությունը»,- նշել է Ստուբը X-ի իր միկրոբլոգում:

Ֆինլանդիան ԵԱՀԿ նախագահությունը կստանձնի 2025 թվականին՝ մեկ տարի ժամկետով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում