ՄՄարիամ Մխիթարյան

Նեթանյահուն դեմ է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծմանը

Նեթանյահուն դեմ է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծմանը

Քնեսեթը 53 դեմ, 51 կողմ ձայների հարաբերակցությամբ մերժել է հանձնաժողով ստեղծելու առաջարկը, որը կուսումնասիրեր 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հանգամանքները՝ գրում է The Times of Israel-ը։

Չնայած Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավար Յոավ Գալանտի և մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչների կոչերին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդում է, որ նման հետաքննություն չի կարող ընթանալ Գազայի հատվածում ռազմական գործողության հետ միաժամանակ: Հուլիսի 17-ին նա կրկնել է այդ դիրքորոշումը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։ 

Միաժամանակ Իսրայելում չեն դադարում բողոքի ցույցերը: Ցուցարարները Բենիամին Նեթանյահուից պահանջում են հրադադարի գործարք կնքել ՀԱՄԱՍ-ի հետ և տուն վերադարձնել շարժման կողմից պատանդառված իսրայելցիներին։

Ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը կոչ է արել Նեթանյահուին՝ կա՛մ համաձայնել պատանդների վերաբերյալ համաձայնագրի պայմաններին՝ ԱՄՆ Կոնգրեսի առջև հուլիսի 24-ին նախատեսված ելույթում, կա՛մ հրաժարվել Վաշինգտոն մեկնելուց: Լապիդն ընդգծել է, որ նույնիսկ Նեթանյահուի մերձավորների մեջ կան մարդիկ, որոնք համամիտ են այդ տեսակետին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում