ԼԼուսինե Մուրադյան

Ավանեսյանը և իր վրացի գործընկերը Թբիլիսիում կարևորել են դեղերի գների ու գրանցման քաղաքականությունը պարբերաբար վերանայելու հարցը

Ավանեսյանը և իր վրացի գործընկերը Թբիլիսիում կարևորել են դեղերի գների ու գրանցման քաղաքականությունը պարբերաբար վերանայելու հարցը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով գտնվում է Թբիլիսիում՝ գործընկերոջ, Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանված բնակչության, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեի հրավերով: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են առողջապահական ոլորտին առնչվող տարաբնույթ հարցեր, համընդհանուր խնդիրներ, որոնց լուծման շուրջ կարևորվել է երկու երկրների առողջապահական գերատեսչությունների առավել սերտ փոխգործակցությունը, առկա մարտահրավերներին ժամանակին անդրադառնալը:

 

Անդրադարձ է եղել նաև համագործակցության խորացմանը և փորձի փոխանակման հնարավորություններին, մասնագիտական խմբերի համար հարթակների ձևավորման գաղափարին:

 

Նախարարը ներկայացրել է նաև էլեկտրոնային առողջապահության բնագավառում վերջին բարեփոխումները, շեշտադրվել է բուժանձնակազմի շարունակական կրթական բաղադրիչի կարևորությունը:

 

Համատեղ ընդգծել են դեղերի գների և գրանցման քաղաքականությունը պարբերաբար վերանայելու կարևորությունը, կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը` համընդհանուր գործընկերների, մասնավորապես` Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներգրավմամբ:

 

Առողջապահական հարցերի շուրջ քննարկումները շարունակվել են Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչ, Վրաստանի առողջապահության պաշտպանության և սոցիալական հարցերի կոմիտեի նախագահ Զազա Լոմինաձեի հետ հանդիպման ընթացքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում