ԼԼուսինե Մուրադյան

ՀՀ ՄԻՊ-ը՝ հավաքների ժամանակ հատուկ միջոցների կիրառման և ուժի գործադրման մասին

ՀՀ ՄԻՊ-ը՝ հավաքների ժամանակ հատուկ միջոցների կիրառման և ուժի գործադրման մասին

Ցանկացած պետական մարմնի ներկայացուցիչ, այդ թվում՝ ոստիկան, որը ենթադրելի է, որ կարող է կատարած լինել որևէ տեսակի իրավախախտում, բնականաբար, պիտի ենթարկվի պատասխանատվության, բայց այստեղ կարևոր է նաև քաղաքացիների կողմից իրավաչափ վարքագծի դրսևորումը: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով վերջին հավաքների ժամանակ ոստիկանների կողմից գործադրված ուժի համաչափությանը:

«Անձանց կողմից ներկայացվող տեղեկատվությունը և իրենց՝ այդ պահի վիճակը ինձ մոտ, այո՛,  ձևավորել է այնպիսի եզրահանգում, որ անձանց նկատմամբ գործադրված ուժը համաչափ չի եղել:

Ինչ վերաբերում է հատուկ միջոցների կիրառմանը, այստեղ հատուկ նշեմ, որ ի սկզբանե եմ ասել, որ սա առանձին քննարկման ենթակա հարց պետք է լինի, այսինքն՝ շատ մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի այն հարցը, թե արդյոք հատուկ միջոցների կիրառումը եղել է համաչափության պահպանմա՞մբ, թե՞ ոչ: Այս պահին մենք այդ ուսումնասիրությունն իրականացնում ենք»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում