ԼԼիլիթ Ասատրյան

Մեկնարկել է «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագիրը

Մեկնարկել է «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագիրը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել ԵՄ ֆինանսավորմամբ՝ ՄԱԶԾ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի մեկնարկի միջոցառմանը՝ կարևորելով գործընկերների աջակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ու հարակից ոլորտներում նախարարության ռազմավարական ուղղություններով աշխատանքների անցնցում իրականացման հարցում։

 

Ինչպես հայտնում են արդարադատության նախարարությունից, նախարարի տեղակալն անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանն ու 2023-2025 թթ. գործողությունների ծրագրի իրականացմանը, այդ թվում՝ ուղղված քաղաքական և քաղաքացիական, սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը, խրտականությունից զերծ միջավայրի ապահովմանը, վերաբերելի օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի լավարկմանն ու հանրության իրազեկմանը։

 
 

Կարեն Կարապետյանը հատուկ անդրադարձ է կատարել «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերջնականացման գործընթացին՝ ԵԽ փորձագիտական կարծիքի և շահագրգիռ գերատեսչությունների ու հասարակական կազմակերպությունների հետ քննարկումների լույսի ներքո։

 

Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել ՄԱԶԾ-ի աջակցությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրով նախաձեռնվող և իրականացվող գործողությունների իրականացման, ծրագրի մոնիթորինգի ու հաշվետվողականության կառուցակարգերի կատարելագործմանը, համակարգող խորհրդի աշխատանքների կազմակերպմանը՝ առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով ծրագրային թիմին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում