ՄՄարիամ Մխիթարյան

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ներկայացվել է նոր կառավարության ծրագիրը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ներկայացվել է նոր կառավարության ծրագիրը

Այսօր տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը, որի ժամանակ, ավանդույթի համաձայն, ելույթ է ունեցել թագավոր Չարլզ Երրորդը՝ ներկայացնելով Քիր Սթարմերի գլխավորած նոր կառավարության ծրագիրը:

Թագավորը ներկայացրել է օրենսդրական փոփոխությունները, որոնք խորհրդարանական ընտրություններում ձախկենտրոնամետ լեյբորիստական կուսակցության հաղթանակից հետո վարչապետ Սթարմերի կառավարությունն առաջնահերթ է համարում, և որոնց միջոցով փորձելու է իրականացնել երկիրը վերակառուցելու իր խոստումը: Օրենսդրական փաթեթը նախատեսում է փոփոխություններ տնտեսության, քաղաքաշինության, աշխատողների իրավունքների, իշխանության ապակենտրոնացման, ներգաղթի, առողջապահության, սոցիալական ապահովության, կրթության և այլ ոլորտներում:

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ թագավորը նշել է, որ նոր կառավարությունը խոստանում  է լինել Ուկրաինայի առանցքային դաշնակիցը ռուսական ագրեսիան հետ մղելու գործում: Նոր կառավարության օրոք Մեծ Բրիտանիան նաև կմերձենա Եվրոպային, որից անջատվեց մեկ տասնամյակ առաջ՝ Պահպանողականների օրոք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում