ՄՄարիամ Մխիթարյան

Ամերիկյան կողմի գործողությունները խաթարել են երկու երկրի միջև փոխվստահությունը. Լի Ցզյան

Ամերիկյան կողմի գործողությունները խաթարել են երկու երկրի միջև փոխվստահությունը. Լի Ցզյան

Պեկինը դադարեցրել է զենքի վերահսկման և չտարածման հարցով Վաշինգտոնի հետ խորհրդակցությունները, քանի որ ԱՄՆ-ն զենք է վաճառում Թայվանին՝ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: China News-ի տվյալով՝ Լի Ցզյանը նշել է, որ ամերիկյան կողմի գործողությունները խաթարել են երկու երկրի միջև փոխվստահությունը: Պաշտոնյան նախազգուշացրել է՝ կատարվածի պատասխանատվությունն «ամբողջությամբ կրում է Միացյալ Նահանգները»: Նա հավելել է, որ Պեկինը, այնուամենայնիվ, պատրաստ է շփումներ պահել Վաշինգտոնի հետ զենքի վերահսկման հարցի շուրջ՝ «փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և փոխշահավետ գործակցության սկզբունքների հիման վրա»։

Պեկինը բազմիցս հայտարարել է՝ դեմ է Վաշինգտոն-Թայբեյ շփումներին:  Չինաստանը կղզին համարում է Ժողովրդական Հանրապետության մաս, և պահանջում, որ Միացյալ Նահանգները դադարեցնի Թայբեյի հետ պաշտոնական հարաբերությունները և չզինի։ Վաշինգտոնն իր հերթին վստահեցնում է՝ հավատարիմ է «մեկ Չինաստան» սկզբունքին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում