ԼԼուսինե Մուրադյան

Առողջապահության նախարարության խորհրդատուների տարեկան հանդիպմանը քննարկվել է Օվիեդոյի կոնվենցիայով երաշխավորված իրավունքները

Առողջապահության նախարարության խորհրդատուների տարեկան հանդիպմանը քննարկվել է Օվիեդոյի կոնվենցիայով երաշխավորված իրավունքները

Կայացել է ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատուների տարեկան հանդիպումը: Այն համախմբել է ԱՆ խորհրդատուներին, բժշկական ասոցիացիաների անդամներին, նախարարության և ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Այդ մասին հայտնում են գերատեսչությունից:

 

Հանդիպմանը ներկա է եղել և բացման խոսքով հանդես եկել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

 

Օրակարգում են եղել Օվիեդոյի կոնվենցիայով երաշխավորված իրավունքներն ու առավելությունները, բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի գործունեությունը:

 

Ֆոկուսային խմբերի ձևաչափով քննարկվել են նախարարի՝ «Հիմնական բժշկական մասնագիտությունների ցանկի մասին» հրամանի նախագիծը և բուժաշխատողի մասնագիտական բնութագիրը:

 

Հանդիպման երկրորդ օրն անդրադարձել են առողջապահության ոլորտում քաղաքականության առաջնահերթություններին, առողջապահության համապարփակ ապահովագրության ծառայությունների փաթեթին:

 

Նստաշրջանների ավարտին կարևորվել են առողջապահության ոլորտում կառավարության քաղաքականության առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ հանրային երկխոսության պահպանումը և խթանումը, ինչը նպաստում է հանրային առողջապահական լավագույն որոշումների կայացմանը:

 

Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի շրջանակում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում