ԼԼուսինե Մուրադյան

«Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում ավտոտեխսպասարկման կետ է այրվել

«Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում ավտոտեխսպասարկման կետ է այրվել

Հուլիսի 17-ին՝ ժամը 12:54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոտեխսպասարկման կետ։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Կարեն
Դեմիրճյան թաղամասի 9-րդ փողոցում գտնվող ավտոպահեստամասերի կետում՝ մոտ 60 քմ։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։17-ին, մարվել՝ 13։23-ին։ Այրվել է կախովի առաստաղ՝ մոտ 30 քմ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում