ԳԳոհար Սարգսյան

Այսօր գյուղատնտեսության մեջ ճշգրիտ հաշվարկները հնարավոր են դարձել թվային երկվորյակի տեխնոլոգիաների ներդրման միջոցով․ ԲՏԱ նախարար

Այսօր գյուղատնտեսության մեջ ճշգրիտ հաշվարկները հնարավոր են դարձել թվային երկվորյակի տեխնոլոգիաների ներդրման միջոցով․ ԲՏԱ նախարար

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր մասնակցել է «Հեռազննումն ու թվային երկվորյակները՝ գյուղատնտեսության մեջ. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով համաժողովին: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Միջոցառման բացմանն իմ ելույթում ընդգծել եմ տեխնոլոգիական, նորարարական, թվային լուծումների առանցքային դերը՝ տնտեսության բոլոր, առանց բացառության բոլոր ոլորտներում թռիչքային զարգացում ապահովելու գործում: Այսօր գյուղատնտեսության մեջ ճշգրիտ հաշվարկները, ստույգ կանխատեսումները, ռիսկերի կառավարումն ու արդյունավետ լուծումները հնարավոր են դարձել արդի տեխնոլոգիական լուծումների, մասնավորապես, թվային երկվորյակի տեխնոլոգիաների ներդրման միջոցով։ Նոր գործիքները, ինչպիսիք են արհեստական բանականությունը, մեքենայական ուսուցումը, ինքնավար համակարգերն օրեցօր մուտք են գործելու գյուղատնտեսների, ֆերմերների կյանք՝ լուծելու նրանց խնդիրները, նվազեցնելու ռիսկերն ու կորուստները, բարձրացնելու արտադրողականությունը և բերքի որակը»,- գրել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում