ԼԼուսինե Մուրադյան

Փոխվարչապետը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածներին բնակարանով ապահովելու ուղղությամբ հնարավոր համագործակցությունը

Փոխվարչապետը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածներին բնակարանով ապահովելու ուղղությամբ հնարավոր համագործակցությունը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

 

Ողջունելով պետքարտուղարի տեղակալի այցը Հայաստան՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների շարունակական առաջընթացի կարևորությունը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների և փոխադարձաբար սահմանված առաջնահերթությունների վրա:

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման կարևորությանն ու շարունակականության անհրաժեշտությանը:

 

Ի թիվս երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի՝ կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովության և զբաղվածության ծրագրերի ընթացիկ աշխատանքներն ու այդ ուղղություններով հնարավոր համագործակցությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում