ԼԼուսինե Մուրադյան

Բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է. ԱԽ քարտուղարը՝ Թրամփի դեմ մահափորձի մասին

Բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է. ԱԽ քարտուղարը՝ Թրամփի դեմ մահափորձի մասին

Հուլիսի 16-ին հանդիպել եմ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյայի հետ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

 

«Անդրադառնալով Փենսիլվանիա նահանգում նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կատարված մահափորձին՝ ցավակցություն եմ հայտնել զոհվածի ընտանիքին, ինչպես նաև մաղթել շուտափույթ ապաքինում վիրավորներին: Նշել եմ, որ բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է:

 

Հանդիպմանը քննարկել ենք Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, կարևորել արդեն իսկ ձեռք բերված հաջողությունները ոստիկանության, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: Վերոնշյալ և մի շարք այլ ոլորտների համատեքստում անդրադարձել ենք Հայաստան-ԱՄՆ երկկողմ փոխգործակցությանը, ինչի շրջանակներում կարևորել եմ ԱՄՆ-ի կողմից Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված աջակցությունը»,- գրել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում