Սեպտեմբերի 1-ին նախատեսված ընտրությունն էժանագին ներկայացում է. Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ

Սեպտեմբերի 1-ին նախատեսված ընտրությունն էժանագին ներկայացում է. Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ

Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը հայտարարել է, որ սատարում է Ժողովրդական ճակատ կուսակցության՝ խորհրդարանի արտահերթ ընտրությունը բոյկոտելու որոշումը:

Ազգային խորհուրդը նշել է, որ Ադրբեջանում ընտրությունների ինստիտուտը խարխլվել է Իլհամ Ալիևի նպատակաուղղված քաղաքականության հետևանքով, և քաղաքացիներին կոչ է արել չմասնակցել սեպտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանի արտահերթ ընտրությանը։

«Ազգային խորհուրդը սեպտեմբերի 1-ի ընտրությունները համարում է ոչ թե ընտրություն, այլ էժանագին ներկայացում, որի ելքը կանխորոշված և ծրագրված է Իլհամ Ալիևի անձնական ցանկություններին համապատասխան, և մասնակցությունն ընտրությանը համարում է ավելորդ և վնասակար ազգային շահերի տեսանկյունից»,- ասված է ընդունված փաստաթղթում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում