ԱԱսպրամ Սարատիկյան

Կոտայքի մարզի ամառային ճամբարները գործում են առանց խախտումների. ՍԱՏՄ

Կոտայքի մարզի ամառային ճամբարները գործում են առանց խախտումների. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, սննդամթերքի անվտանգության ոլորտում սեզոնային գործոնով պայմանավորված՝ հանրային սննդի ռիսկերը կանխելու նպատակով, վերահսկողական միջոցառումներ է ձեռնարկել Կոտայքի մարզում գործունեություն ծավալող ամառային այն ճամբարներում, որոնք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից համարվել են ռիսկային (2023 թ. դրանցից 3-ում հայտնաբերվել էին խախտումներ):

Ծաղկաձոր համայնքի տարածքում գործող «Լավա աղբյուր», «Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն, «Ավ-Կանա», «Արագած ճամբար», «Հասմիկ մարզական սպորտ ճամբար» և «Հանքավանի խոտորջուր առողջարան» ՍՊԸ-ներում իրականացված վերահսկողության արդյունքում խախտումներ և անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում