Զաքիր Հասանովը Ղազախստանում կհետևի «Бірлестік-2024» զորավարժությունների ընթացքին

Զաքիր Հասանովը Ղազախստանում կհետևի «Бірлестік-2024» զորավարժությունների ընթացքին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Ղազախստանի պաշտպանության նախարար Ռուսլան Ժակսիլիկովի հրավերով մեկնել է այդ երկիր՝ հետևելու «Бірлестік-2024» (թարգմանաբար՝ «Միասնություն») զորավարժությունների ընթացքին:

Համատեղ օպերատիվ-մարտավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին մասնակցում են Ղազախստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերը։

«Бірлестік-2024» զորավարժություններն անցկացվում են «Օյմաշի» զորավարժարանում և Տոկմակ հրվանդանում՝ Կասպից ծովի ջրային տարածքում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում