ԳԳոհար Սարգսյան

Թրամփը պաշտոնապես առաջադրվել է որպես նախագահի թեկնածու

Թրամփը պաշտոնապես առաջադրվել է որպես նախագահի թեկնածու

«Հանրապետական» կուսակցությունը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնապես առաջադրել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու։

Հիշեցնենք, որ օրեր առաջ վերջինիս նկատմամբ մահափորձ է իրականացվել։ Կրակոցներ են հնչել հուլիսի 13-ին (Հայաստանի ժամանակով՝ հուլիսի 14-ին) Փենսիլվանիայում` ԱՄՆ նախկին նախագահ և 2024 թվականին Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական հանդիպման ընթացքում:

Թրամփն ընդհատել է ելույթը իր կողմնակիցների առաջ, ընդ որում, քաղաքական գործիչը բեմից հեռացել է արնահոսող ականջով:

ԱՄՆ իշխանությունները դեռ հստակ տեղեկություններ չունեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի դրդապատճառների մասին, հայտարարել է Սպիտակ տան ղեկավար և նոյեմբերի 14-ի նախագահի ընտրությունում Թրամփի մրցակից Ջո Բայդենը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում