Ջիլիզա գյուղի կյանքը հայ-վրացական սահմանի երկու կողմերում

Ջիլիզա գյուղի կյանքը հայ-վրացական սահմանի երկու կողմերում

Պետական սահմանները տարածքները բաժանելու համար են: Լինում են դեպքեր, երբ դրանք նաեւ մարդկային ճակատագրեր են բաժանում: Յոթ տարի առաջ հայկական Ջիլիզա գյուղը բաժանվեց երկու մասի՝ համայնքի մի կեսը մնաց Հայաստանում, մյուս կեսը՝ Վրաստանի կազմում: Արդեն մի քանի տարի նախկին հարեւաններն ու բարեկամները տարբեր երկրներում են ապրում: 

Գյուղի հայկական հատվածը մեկ դպրոց ունի, 13 աշակերտ, մի փակ խանութ ու հայ-վրացական «ատելի» սահման: Սոնա եւ Մարինե Քոչարյանները բաժանված Ջիլիզայի ու ջիլիզցիների մասին ֆիլմ են նկարահանել: «Ինչպե՞ս անցնել Ջիլիզից Ջիլիզ» ֆիլմը պատմում է գյուղացիների առօրյա դժվարությունների ու յոթ տարի առաջ բաժանված սահմանի գլխացավանքի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում