ՄՄարիամ Մխիթարյան

Բաքվում տեղի է ունեցել Իլհամ Ալիև-Հելգա Մարիա Շմիդ հանդիպումը

Բաքվում տեղի է ունեցել Իլհամ Ալիև-Հելգա Մարիա Շմիդ հանդիպումը

Ադրբեջանի նախագահն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին, կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խաղաղության օրակարգի շուրջ։

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Ալիևն ընդգծել է իր երկրի հավատարմությունը խաղաղության օրակարգին և նշել, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, որը, իբր, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային հաղորդակցության հարցին։ Հելգա Մարիա Շմիդը, անդրադառնալով Կասպից և Սև ծովերով  միջանցքի նախագծին, նշել է, որ կանաչ նավահանգիստների նախագիծը նշանակալի տեղ է զբաղեցնում ԵԱՀԿ օրակարգում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում