ՄՄարիամ Մխիթարյան

Ռոստովի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակումից նավթաբազան հրդեհվել է

Ռոստովի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակումից նավթաբազան հրդեհվել է

Ռոստովի մարզում հուլիսի 13-ի առավոտյան, անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Հրդեհին տրվել է բարդության երրորդ աստիճան՝ ասել է նահանգապետ Վասիլի Գոլուբևը:

Պատերազմի սկզբից ռուսական շրջանները պարբերաբար հայտնվում են Ուկրաինայի կրակի տակ։ Վերջին անգամ Ռոստովի մարզի վրա դրոնային հարձակում է տեղի ունեցել հուլիսի 9-ի գիշերը։ Այդ ժամանակ հակաօդային պաշտպանության ուժերը տարածաշրջանի մի քանի շրջանում մի քանի տասնյակ անօդաչու թռչող սարք են ոչնչացրել։ Հարձակման հետևանքով այրվել է էլեկտրական ենթակայանի երկու տրանսֆորմատոր՝ հայտնել է նահանգապետը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում