ՀՀայկ Նավասարդյան

ՃՏՊ Վարդաշեն-Արևշատ ավտոճանապարհին. կա զոհ

ՃՏՊ Վարդաշեն-Արևշատ ավտոճանապարհին. կա զոհ

Հուլիսի 13-ին՝ ժամը 08:35-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն-Արևշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան արգելափակված տուժածներ։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Infiniti մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Մ., ծնված 1959 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորներ Ա. Մ.-ն (ծնված 1963 թ․) և Ն. Ա.-ն (ծնված 1989 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն։
 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, տուժածներին մոտեցրել շտապօգնությանը և դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում